00:00:00

Տավուշում զոհված զինվորականների համար Վաշինգտոնի Հայ առաքելական եկեղեցում հոգեհանգստի աղոթք մատուցվեց

09:57, 28 հուլիս 2020

Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին Հայ առաքելական եկեղեցում կիրակնօրյա պատարագից հետո հատուկ հոգեհանգստի արարողությամբ աղոթք մատուցվեցհայ-ադրբեջանական սահմանին զոհված հայ զինվորականների հոգիների համար, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հովսեփ քահանա Կարապետյանի խոսքով՝ կորոնավիրուսային սահմանափակումներից հետո արդեն չորրորդ շաբաթն է, որ եկեղեցին բաց է մարդկանց համար. «Եվ, օգտվելով առիթից, այսօր աղոթեցինք սահմանին զոհված մեր զինվորականների և մեր սամանների խաղաղության համար»: Եկեղեցու ծխական խորհրդի անդամ Արա Ավետիսյանի խոսքով՝ իրենց աղոթքներն ուղղում են Հայաստանի և Արցախի ժողովրդին՝ հուսալով, որ բոլոր տեսակի հակամարտությունները կլուծվեն խաղաղ ճանապարհով. «Մենք աղոթում ենք հակամարտության խաղաղ կարգավորման համար, աղոթում ենք, որ Աստված մեր ժողովրդի հետ լինի և պաշտպանի մեր ժողովրդին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր