00:00:00

«Ժողովուրդ». Մարությանը Հայկ Սարգսյանի փոխարեն այլ մարդ այդ պաշտոնում չի նշանակի. Պատճառը հայտնի է

13:18, 28 հուլիս 2020 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն արդեն նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի փոխարեն այլ մարդ այդ պաշտոնում չի նշանակի: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ՝ Հայկ Սարգսյանը հուլիսի 15-ից ազատվել է աշխատանքից: Եվ չնայած դեռ 12 օր է, ինչ փոխքաղաքապետերի հաստիքներից մեկն ազատ է, սակայն, մեր տեղեկություններով՝ որոշում է կայացվել ոչ թե նոր տեղակալ նշանակել, այլ նրա գործառույթները բաժանել փոխքաղաքապետեր Հրաչյա Սարգսյանի եւ Սերգեյ Հարությունյանի միջեւ: Հայկ Սարգսյանը զբաղվում էր քաղաքապետարանի ֆինանսական հարցերով եւ հիմա որոշում է կայացվել, որ, օրինակ, գույքահարկի հարցերով զբաղվելու է Սերգեյ Հարությունյանը, մյուս հարցերով՝ Հրաչյա Սարգսյանը: Եվ մեր տեղեկություններով՝ դրա պատճառներից մեկն այն է, որ Հայկ Սարգսյանն իրականում լավ կադր է, իսկ գաղտնիք չէ, որ քաղաքապետարանում կադրային սով է, եւ վայրագությունների եւ բաժինների մեծ մասը ղեկավարներ չունեն: Հիշեցնենք նաեւ, որ Հայկ Սարգսյանը դեռեւս փետրվարի 15-ին էր դիմել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ցանկություն հայտնելով այլ աշխատանքի տեղափոխվել, սակայն հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակում կանխատեսվող ֆինանսական խնդիրները, որոշում էր կայացվել հետաձգել նրա դիմումի քննարկումը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր