00:00:00

«Նեյտրոն» ԳԱՄ-ը 250.000 դոլարի նվիրատվություն է կատարել ՀՀ ԶՈՒ-երին

23:31, 27 հուլիս 2020

«Նեյտրոն» ԳԱՄ ընկերությունն իր հերթական նվիրատվությունն է կատարել ՀՀ զինված ուժերին: Այս մասին հայտնում է Բանակ.ինֆոն եւ նշում, որ զինված ուժերը համալրվել է՝
  • T-170 տեսակի կապիտալ վերանորոգում անցած բուլդոզերներով – 4 միավոր,
  • կապիտալ վերանորոգում անցած մինի-էքսկավատորով – 2 միավոր,
  • կապիտալ վերանորոգում անցած ամբարձիչով – 2 միավոր
Այս անգամ նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմել է  շուրջ 250.000 ԱՄՆ դոլար: ՀՀ-ի համար այս կարևորագույն պահին, «Նեյտրոն» ԳԱՄ ընկերությունն իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնում հայկական բանակին: «Մեր նվիրատվությունները շարունակական բնույթ են կրելու՝ հզորացնելու մեր բանակը և նպաստելու հայկական սահմանների անխախտելիությանը»,- նշել է ընկերության մամուլի խոսնակ Շուշան Ավագյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր