00:00:00

Արցախի պարետի լիազորությունները դարադերցվել են

23:48, 27 հուլիս 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի այսօր հրավիրած պարետատան նիստը, թերևս, ամենակարևորներից էր: Երկրի ղեկավարի ստորագրած հրամանագրով` դադարեցվել են Գրիգորի Մարտիրոսյանի՝ որպես Արցախի Հանրապետության պարետի լիազորությունները: Խոստովանենք, որ Նախագահն իր գնահատականներում զուսպ է, բայց միևնույն ժամանակ շռայլ, երբ խոսքն արժանիներին գնահատելու մասին է: Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ով իր գործունեության ընթացքում համակարգել է մի շարք գերատեսչությունների աշխատանքը, ստանձնել երկրի առաջընթացի համար կարևոր նշանակության իրադարձությունների պատասխանատվությունը, իսկ վերջին ամիսներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի առաջնագծում էր՝ իր առաջադրանքը կատարեց գերազանց: Այդ գնահատականն այսօր հնչեցերեց Նախագահ Արայիկ Հարությունյանը, ինչը խոսում է հավաքական գնահատանքի մասին, համընդհանուրի բարձր վստահության մասին՝ արտահայտված ամենաբարձր մակարդակով: Որպես Պարետի մամուլի գծով պատասխանատու՝ սա նաև ինձ համար էր պատասխանավության յուրօրինակ ժամանակաշրջան, երբ մասնագիտական կարողություններդ ամրապնդվում էր մարդկայինի ու մասնագիտականի բարձր որակների համադրությամբ առանձնացող անձնավորության հետ աշխատանքում: Պետական կառավարման ու երկրի զարգացման համար պատասխանատվություն ունեցող ամենատարբեր ոլորտներում ժամանակին գնահատելն ու ունեցած ուժերն ու կարողությունները ճիշտ ուղղությամբ օգտագործելը, անշուշտ, հատուկ են առաջադեմ հասարակություններին ու կայացած ղեկավարությանը: Սա, պարզապես, կարևոր քայլ էր՝ Հայրենքի հանդեպ նոր պատասխանատվություն ստանձնելու ճանապարհին և, գուցե, լրացուցիչ հավաստումը, որ միայն նվիրված աշխատանքն է ի զորու իրագործելու իմ, քո և բոլորիս հավաքական ու նվիրական ցանկությունները մեր ապագայի հարցում: Համավարակի տարածման, կանխարգելման դժվար պայքարում հաջողություն եմ մաղթում պետական կառավարման համակարգում փորձառու մասնագետներից տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանին, ով այսօր ստանձնել է Պարետի պարտականությունները: Սամվել Բալայանի ֆեյսբուքյան էջից

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր