00:00:00

ՔՊ-ից հերքում են՝ Տրդատ Սարգսյանը Սևանի «փարթիին» չի մասնակցել, բայց թե ովքեր են մասնակցել՝ չգիտեն

16:21, 27 հուլիս 2020

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ ՔՊ աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանը երեկ մասնակցել է Սևանում կազմակերպված խնջույքին։ Հրապարակումն արել էինք մենք, հղում անելով մեր աղբյուրներին։ «Այսօր դուք տեղադրել եք հոդված, որտեղ ասվում է, որ ՔՊ վարչության աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանը երեկ Սևանում մասնակցել է խնջույքի։ Տրդատ Սարգսյանը երեկ Սևանում չի գտնվել, ոչ մի խնջույքի չի մասնակցել»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։ Տեղյակ ե՞ք ՔՊ-ից ովքեր են մասնակցել, Վահագն Ալեքսանյանն ասաց, որ չի կարող նման տեղեկատվություն տրամադրել, անձամբ տեղյակ չէ։ Միայն գիտեք, որ ինքը չի մասնակցել, բայց չգիտե՞ք, ովքեր են մասնակցել, հարցին ՔՊ հանրային կապերի համակարգողն ասաց․ «Ճիշտն ասաց չեմ պատրաստվում այդ հարցին պատասխանել, ընդհամենը խնդրում եմ հերքումը տպագրել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր