00:00:00

Մեր պայքարը շարունակելու ենք. ԿԳՄՍՆ-ի դիմացից բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին

16:12, 27 հուլիս 2020

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մոտից այսօր՝ հուլիսի 27-ին, բերման ենթարկված 2 քաղաքացիները քիչ առաջ ազատ արձակվեցին ոստիկանության Կենտրոնի բաժնից: Լրագրողների հետ զրույցում բերման ենթարկված Մասիս Բաբալյանը նշեց, որ ինքը ոչ մի արձանագրություն չի ընդունել և դրա վերաբերյալ համապատասխան բացատրություն է տվել: «Մենք մեր պայքարը շարունակելու ենք, մինչև վերջնական հաղթանակ: Մենք արդեն չորեքշաբթի օրը դիմելու ենք Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների Եվրոպական դատարան»,- ասաց Մասիս Բաբալյանը: Նշենք, որ ակցիայի մասնակիցները վերադառնում են ԿԳՄՍՆ՝ շարունակելու իրենց բողոքի ակցիան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր