00:00:00

Նիկոլ Փաշինյանն Արթուր Սարգսյանին պարգևատրելու մասին որոշում է ստորագրել

14:26, 27 հուլիս 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ՊՆ  գլխավոր քարտուղարի պաշտոնակատարին պարգևատրելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արթուր Սարգսյանի 2020 թվականի առաջին կիսամյակի հաշվետվության դրական արդյունքը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արթուր Սարգսյանին պարգևատրել 2020 թվականի առաջին կիսամյակի հաշվետվության արդյունքի (95 տոկոս) հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով»,-ասված է որոշման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր