00:00:00

Հակառակորդի կրակոցից մահացած 29-ամյա Աշոտն ամուսնացած էր. եղբայրը նույնպես զինվորական է (լուսանկարներ)

13:16, 27 հուլիս 2020

Այս գիշեր հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից մահացած պայմանագրային զինծառայող Աշոտ Միքայելյանը 29 տարեկան էր, Վանաձոր քաղաքից: Աշոտի եղբայրը նույնպես զինվորական է՝ սպայի կոչումով: Աշոտը մասնակցել է Ապրիլյան պատերազմին, կռվել է ամենաթեժ տեղերում, եղել է Վանաձորի բռնցքամարտի դպրոցի սան: Պայմանագրային զինծառայողը ամուսնացած էր, բայց դեռ երեխա չուներ: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Աշոտը հոգով, սրտով զինվորական էր, բնավորությամբ՝ շատ համեստ, զուսպ անձնավորություն: Դուխով էր, բնույթով՝ բռնցքամարտիկին հատուկ բնավորությամբ: Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին՝ ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը:
     

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր