00:00:00

Չի կարելի շանտաժի միջոցով մարդուն ստիպել քվեարկել․ ինչ է կատարվում Եղեգնաձորի ավագ դպրոցում

13:09, 27 հուլիս 2020

Եղեգնաձորի ավագ դպրոցում, որը մեկ տարի է տնօրեն չունի կրքերը չեն հանդարտվում։ Irakanum.am-ը իր նախորդ հրապարակումներում անդրադարձել էր դպրոցում առկա ներքին լարվածությանը, որն առկա է տնօրենի միակ թեկնածու Հասմիկ Մարգարյանի և կառավարման խորհրդի անդամների միջև։ Հասմիկ Մարգարյանը, ով ավագ դպրոցը քսան տարի ղեկավարած և կենսաթոշակի անցած տնօրենի դուստրն է, կարծիք էր հայտնել, որ դպրոցի կառավարման խորհրդի անդամները ուղղորդվում են։ Իսկ կառավարման խորհրդի նախագահն էլ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ խորհրդի անդամներից մեկը տորթ թխող է, մյուսը՝ տրակտորիստ և նիստերին չեն ներկայանում։ Մենք ներկայացրել էինք կառավարման խորհրդի անդամ Աշխեն Մարգարյանի տեսակետը։ Զրուցել ենք նաեւ անդամներից Անուշավան Ավետիսյանի հետ։ «Տարածել էին, որ տրակտորիստն ու տորթ թխողը տապալում են ընտրությունները, ընդհանրապես կրթության հետ կապ չունեն։ Ես ինքս միջին մասնագիտական կրթություն ունեմ իրավագիտության մասնագիտություն եմ ստացել։ 2008 թվականից սկսած Ագարակաձոր համայնքում ավագանու անդամ եմ հանդիսանում, դրանից հետո Արենի խոշորացված համայնքում եւ ակտիվ դերակատարում եմ ունեցել մարզի զարգացմանը, նրա խնդիրների նկատմամբ և որեւէ տարբերություն դրեմ դրել համայնքների միջեւ»,- ասաց կառավարման խորհրդի անդամը, ցավով արձանագրելով, որ իրենց գործունեությունը հեգնանքով են փորձում ներկայացնել։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչու՞ են տապալում նիստերը, Անուշավան Ավետիսյանն ասաց, որ իրենք մասնակցել են նիստերին և մրցույթ հայտարարելուց հետո ինքը խնդրել է, որ պայմանավորված իր աշխատանքով ժամը նշանակել հարմար նաեւ իրեն և համայնքապետարանը ընդառաջել է։ «Մինչև թեկնածուներին գրանցելը, մինչեւ մրցույթ հայտարարելը, արդեն որոշակի մարդիկ գալիս էին իմ ընկերական շրջապատի, իմ բարեկամների միջոցով դուրս էին գալիս ինձ վրա, որ ես քվեարկեմ Հասմիկ Մարգարյանի օգտին, բայց մրցույթ չի հայտարարվել, թեկնածուներ չկան»,- ասաց կառավարման խորհրդի անդամը։ Ի պատասխան ինքը հայտնել է, որ առաջադրումներից հետո կուսումնասիրի թեկնածուներին և կարծիք կհայտնի։ Ըստ Անուշավան Ավետիսյանի իրեն այդ ժամանակ նույն անձինք ասել են, որ Հասմիկ Մարգարյանը միակ թեկնածուն է լինելու։ «Ասում եմ, էդ ինչո՞վ է պայմանավորված որ ինքը միակ թեկնածուն է լինելու, ուզում էին շանտաժի միջոցով, ուղղորդելով մեզ տանեին ընտրության։ Ես ասել եմ, որ պետք չէ մեզ ուղղորդել, մենք վերջը գնահատել գիտենք մարդու արժանիքները, գիտելիքները»։ Հարցին, թե Հասմիկ Մարգարյանը պնդում է, որ կառավարման խորհրդի անդամները ուղղորդվում են, Անուշավան Ավետիսյանը նշեց, որ իրեն բոլորը ճանաչում են, եւ իրեն հնարավոր չէ ուղղորդել։ Վերջինս ասաց, որ այս կերպ պարզապես ցանկանում էր ընդգծել, որ նախարարության կողմից նշանակված անձինք պատասխանատու են։ «Չի կարելի շանտաժի միջոցով մարդուն ստիպել քվեարկել, չի բացառվում ես բոյկոտեմ ու ընդհանրապես չգնամ այդ ընտրությանը»,- եզրափակեց Եղեգնաձորի ավագ դպրոցի կառավարման խորհրդի անդամ Անուշավան Ավետիսյանը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր