00:00:00

Երեւանի քաղաքապետի որոշմամբ՝ դպրոցի երկու տնօրեն ազատվել է պաշտոնից

11:00, 27 հուլիս 2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հուլիսի 21-ին որոշում է ստորագրել, որի համաձայն՝ հուլիսի 22-ից պաշտոնից ազատվել է Երևանի Ներսես Մեծի անվան համար 124 հիմնական դպրոցի տնօրեն Հայկ Ֆելիքսի Բախչինյանը։ Դպրոցի տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է նույն կազմակերպության տնօրենի տեղակալ, ուսումնական աշխատանքների գծով, Արմինե Աթաբեկյանի վրա՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի այն զբաղեցնելը: Քաղաքապետի հուլիսի 21-ի մեկ այլ որոշմամբ՝ պաշտոնից ազատված Հայկ Բախչինյանը նշանակվել է Երևանի 180 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի այն զբաղեցնելը։ Նույն որոշմամբ՝ Ամալյա Մաթոսյանը հուլիսի 22-ից ազատվել Երևանի համար 180 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պարտականությունների կատարումից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր