00:00:00

Կորոնավիրուսի վարակման 73 նոր դեպք. կա 7 մահ

10:56, 27 հուլիս 2020

Հայաստանում հուլիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 73 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 27-ին հաստատվել է կորոնավիրուսի 37390 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 157466, վերջին մեկ օրում` 314 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 9793 պացիենտ, ավելացել է 121-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 26665  անձ` վերջին մեկ օրում 187 անձ: Ընդհանուր առմամբ, 711 պացիենտ մահացել է (ավելացել է 6-ով): Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 221 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր