00:00:00

Կորոնավիրուսի 9 նոր դեպք Արցախում․ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում սահմանափակումներ են մտցվել

11:55, 26 հուլիս 2020

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 9 քաղաքացու մոտ: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Վարակակիրներից 6-ը Ասկերանի շրջանի Այգեստան համայնքից են, որտեղ պարետի որոշմամբ կիրառվում են ելքի և մուտքի սահմանափակումներ: 1 դեպք հաստատվել է Մարտունի քաղաքի բնակչի մոտ՝ հսկիչ անցագրային կետում կատարված ՊՇՌ հետազոտության արդյունքում: Քաղաքացին վերադարձել էր ՀՀ-ից, ինքնամեկուսացված էր, իսկ այսօրվանից՝ մեկուսացված: Մեկական դեպք էլ հաստատվել է Ստեփանակերտի և Մարտակերտի հաստատված օջախների կոնտակտավորների մոտ: Դժբախտաբար, 90-ամյա կին է մահացել, ում մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Ունենք առողջացման 1 դեպք: Կորոնավիրուսով հիվանդ 5 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, 10-ինը՝ միջին ծանրության: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 212 մարդու մոտ, որից 149-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 63, ընդհանուր մեկուսացված է 125 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 170 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 4 691 փորձանմուշի հետազոտություն»,- ասված է շտաբի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր