00:00:00

Մահացել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կիմ Բագրատի Աղաբեկյանը

15:41, 25 հուլիս 2020

Հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերը մահացել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կիմ Բագրատի Աղաբեկյանը: Կիմ Աղաբեկյանը ծնվել է 1938 թ. մարտի 15-ին Գորիսի շրջանի Հարժիս գյուղում: 1966 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական  ֆակուլտետը: 1972 թվականին «Գուրգեն Մահարի» թեմայով ատենախոսություն է պաշտպանել եւ ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 1994 թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան (թեման՝ «Արդի հայ արձակի զարգացման միտումները. 60-80-ական թթ.): 1968-69 թթ. աշխատել է Երեւանի պետական համալսարանի Հայ գրականության ամբիոնում՝ լաբորանտ: 1971 թվականից դասախոսում է Երեւանի պետական համալսարանում: 1978 թվականից եղել է  ԽՍՀՄ գրողների միության անդամ: 1995 թվականին ստացել է բանասիրական գիտությունների պրոֆեսորի աստիճան: Կիմ Աղաբեկյանը 2013 թվականին պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր