00:00:00

Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

15:52, 25 հուլիս 2020

Հուլիսի 25-ի ցերեկը, 26-29-ի գիշերը և երեկոյան առանձին շրջաններում, 30-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-27-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 29-30-ը՝ նույնքան կնվազի։ «Հայպետհիդրոմետից»տեղեկացնում են, որ հուլիսի 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +21+23, վաղը ցերեկը՝ +34+36 աստիճան։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում գիշերը՝  + 13 + 18, ցերեկը՝ - + 25+ 30, Կոտայքի լեռներում գիշերը՝  + 13+ 18, ցերեկը՝  + 25 +30, Կոտայքի նախալեռներում գիշերը՝  + 19 + 21, ցերեկը՝  + 32 + 34, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ + 13+ 18, ցերեկը՝  + 25 + 30, Լոռիում գիշերը՝ + 15 + 19, ցերեկը՝  + 24 + 28, Տավուշում գիշերը՝ + 18 + 23, ցերեկը՝  + 27+ 32, Արագածոտնի լեռներում գիշերը՝ + 13 + 18, ցերեկը՝ + 25 + 30, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝  + 17 + 22, ցերեկը՝  + 32 + 35, Արարատում գիշերը՝  + 20 + 24, ցերեկը՝ - + 35 + 37, Արմավիրում գիշերը՝ + 20 + 24, ցերեկը՝ - + 35 + 37, Վայոց ձորի լեռներում գիշերը՝  + 13 + 18, ցերեկը՝ + 25 + 30, Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ + 20 + 24, ցերեկը՝ + 35 + 37, Սյունիքի հովիտներում գիշերը՝ + 21 + 25, ցերեկը՝ + 31 + 35, Սյունիքի նախալեռներում գիշերը՝  + 13 + 14, ցերեկը՝  + 24 + 28, Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ + 13 + 18, ցերեկը՝  + 24 + 28 (հովիտներում գիշերը՝  + 21+ 25, ցերեկը՝ + 32 + 35):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր