00:00:00

Ռուսաստանում հաստատվել է COVID-19-ի 5871 նոր դեպք

13:40, 25 հուլիս 2020

Ռուսաստանի Դաշնությունում վերջին 24 ժամում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5871 նոր դեպք, 146 հոգի մահացել է, 8366-ը՝ ապաքինվել։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի տեղեկատվական շտաբից։ Վարակվածներից 1471-ի մոտ (25,1 տոկոս) հիվանդությունն ընթանում է առանց կլինիկական սիմպտոմների։ Նոր դեպքեր հայտնաբերվել են ՌԴ բոլոր 85 մարզում։ Ամենաշատը հաստատվել է Մոսկվայում՝ 648 դեպք։ Ընդհանուր առմամբ երկրում հաստավել է կորոնավիրուսով վարակման 806 720 դեպք, մահացել է 13 192 քաղաքացի, ապաքինվել՝ 597 140-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր