00:00:00

6 ամսվա ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 960 երեխա. Արայիկ Հարությունյան

12:21, 25 հուլիս 2020

2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 960 երեխա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 960 երեխա: Հունվար-հունիս ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 16 ծնունդ: Հարկ է նշել, որ 7 երեխա ծնվել է արհեստական բեղմնավորմամբ: Արցախից ևս 21 երեխայի ծնունդ գրանցվել է ՀՀ բուժհաստատություններում: Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունն առաջին կիսամյակում կազմել է 977 երեխա, ընդ որում՝ 495-ը՝ տղա, 482-ը՝ աղջիկ: Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը շարունակելու է մնալ իմ գլխավորած Կառավարության ամենաառանցքային հարցերից, և այս ուղղությամբ գործող պետական ծրագրերը տարեցտարի կատարելագործվելու են՝ ներառելով նոր գործիքակազմ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր