00:00:00

Հայաստանում կառուցվում է Ձմեռ պապի նստավայր

17:57, 24 հուլիս 2020

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակում հայատրարաված համայնքային ծրագրերի փոքր դրամաշնորհային մրցույթով ընտրված առաջին պայմանագիրը ստորագրվեց  Շիրակի մարզի Սարապատ խոշորացված համայնքի հետ: Սարապատ համայնքում բնակիչների մասնակցությամբ մշակված և համայնքի ավագանու հավանությանն արժանացած ծրագիրը նախատեսում է կառուցել Ձմեռ պապի նստավայր՝ Շիրակի մարզի երկատարև ձմեռային ամիսների ընթացքում համայնքին զբոսաշրջային գրավչություն հաղորդելու նպատակով: Նմանօրինակ փոքր ծրագրեր իրականացվելու են Հայաստանի 50 խոշորացված համայնքներում՝ նպատակ ունենալով «քաղաքացու բյուջե» մասնակցային պլանավորման գործիքի կիրառման միջոցով համայնքների բնակիչներին ներգրավել իրենց համայնքների զարգացմանն ուղղված միջոցառումների պլանավորման գործընթացում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր