00:00:00

Ունենք 1600-ից ավել կորոնավիրուսի հաստատված դեպք. Գեղարքունիքի մարզպետ

16:56, 24 հուլիս 2020

Գեղարքունիքի մարզում այս պահին կորոնավիրուսի համավարակի պատճառով փակ համայնքներ չկան: Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, Շորժայում, Սեւանի ափին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Նրա խոսքով, վարակի տարածման կանխմանը մեծապես նպաստեցին նաեւ տեղային բռնկումների հետեւանքով որոշ համայնքների ելումուտն արգելելու մասին` պարետատան որոշումները: «Մարզում ընդհանուր առմամբ ունենք 1600-ից ավելի հաստատված դեպքեր, բայց այս պահին 260 քաղաքացի է շարունակում կորոնավիրուսով հիվանդ լինել, մնացածը առողջացել են: 260-ից 63-ը գտնվում են հիվանդանոցներում, որից 23-ը՝ Մարտունիի հիվանդանոցում: Մնացածը ինքնամեկուսացած են: Ցավոք, ունեցել ենք 21 մահ»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր