00:00:00

Կարևոր արձանագրում. Հայաստանում կորոնավարակը նվազում է (տեսանյութ)

14:19, 24 հուլիս 2020

Կորոնավիրուսի ակտիվ դեպքերը հունիսի 14-ից հետո առաջին անգամ քիչ են 10 հազարից։ Թվային այս վերլուծությունը վարչապետին Հիմքեր են տալիս պնդելու, մտել ենք ոչ միայն կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ, այլև աշնանը կանխատեսվող հնարավոր երկրորդ ալիքին կարող ենք ավելի լավ դիմակայել։ Վարչապետը նկատել է հակադիմակային շարժումներ են սկսվել։ Այն, որ հայաստանում Քովիդ 19-ով պայմանավորված իրավիճակը որոշ առումով դրական է, ունի իր տրամաբանական պատճառները։ Հակահամաճարակային կանոններն են պահպանվում, դրանցից ամենակարևորը դիմակների պարտադիր կրումն է։ Վարչապետ Փաշինյանը մեկ անգամ եւս կոչ արեց ավելի համախմբվել, որպեսզի աշնանը պատրաստ լինենք հնարավոր երկրորդ ալիքին։ Սա շատ կարևոր և սկզբունքային հարց է, դիմեց քաղաքացիներին՝ զգոնությունը չթուլացնել, ի վերջո կորոնավիրուսից մեր երկրում արդեն 700-ին մոտ մարդ է մահացել։ Վիճակագրությունը սարսափելի է։ Նշենք, որ Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 451-ով՝ հասնելով 36 հազար 613-ի, հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 490-ով և հասել 25 հազար 734-ի: Վերջին մեկ օրում իրականացվել է 1935 թեստավորում, ընդհանուր թվով՝ 153 հազար 814-ի: Արձանագրվել է հիվանդությունից մահվան 4 դեպք, ընդհանուր՝ 692, եւս 218 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 9 հազար 969 մարդ: Չնայած դինամիկան նվազում է, միեւնույնն է Հայաստանը մեկ միլիոն բնակչի հաշվով տարածաշրջանում առաջատարն է։ Կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և ձեռքերը պարբերաբար ախտահանել։ Հակահամաճարակային հիմնական կանոներն են։ https://www.facebook.com/irakanum.am/videos/303799527341351/UzpfSTEwMDAwMTg2MDQzMjcwNzo0MTc5NDE1NzgyMTMwMzk1/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր