00:00:00

Կորոնավիրուսի վարակման 451 նոր դեպք. կա 5 մահ

10:54, 24 հուլիս 2020

Հայաստանում հուլիսի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 451 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 24-ին հաստատվել է կորոնավիրուսի 36613 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 153814, վերջին մեկ օրում` 1935 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 9969 պացիենտ, նվազել է 44-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 25734 անձ` վերջին մեկ օրում 490 անձ: Ընդհանուր առմամբ, 692 պացիենտ մահացել է (ավելացել է 4-ով): Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 218 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր