00:00:00

ՃՈ ուժեղացված ծառայություն է իրականացվել Գյումրիում և Աշտարակում

21:07, 23 հուլիս 2020

Հուլիսի 22-ին ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Գյումրիում և Աշտարակում։ Արդյունքում՝ տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել տրանսպորտային 20 միջոց։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: Եվս 20 մեքենայի դիմապակին թույլատրելիից մուգ է եղել, 19 վարորդ մեքենան վարել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, մեկ վարորդ էլ՝ ոչ սթափ վիճակում: 2 մեքենա գտնվել է հետախուզման մեջ, ևս 2-ի համարանիշերը ժամկետանց են եղել: Հայտնաբերվել է նաև հանդիպակաց գոտիով երթևեկող մեկ վարորդ, իսկ 7-ը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Բոլոր օրինախախտների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր