00:00:00

Այսօր մահացած զինծառայողը Երեւանից էր․ այս տարվա հունվարին էր զորակոչվել բանակ

20:11, 23 հուլիս 2020

Այսօր ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալում մահացած ժամկետային զինծառայող Արթուր Մուրադյանը Երեւանից էր, նա ուներ 2 եղբայր։ Մուրադյանը ծանր վիրավորում էր ստացել հակառակորդի կրակոցից հուլիսի 14-ին՝ ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։ Ժամկետային զինծառայողը սովորել է Երեւանի թիվ 105 ավագ դպրոցում։ Նրա դասղեկ՝ Սվետլաննա Գեւորգյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց, որ Մուրադյանը շատ լավ ընտանիքից էր, խելացի, բազմակողմանի զարգացած։ Սիրված էր կոլեկտիվի, ուսուցիչների եւ աշակետների կողմից։ «Չկա մարդ, որն իր մասին մի բացասական բան կարող է ասել։ Շատ լավ տղա էր, հավատարիմ ընկեր։ Մենք ունեինք դասարանում սոցիալապես ոչ այդքան լավ ապրող երեխաներ, Արթուրը փորձում էր ինչ-որ կերպ այնպես օգնել, որ ոչ ոք չնկատի»: Նա ասաց, որ Մուրադյանը հունվարին էր զորակոչվել բանակ, շուտով կլրանա նրա 19-ամյակը: «Արթուրի պես տղաները շատ քիչ են, դուք չեք պատկերացնի ինչքան խիզախ էր։ Իր կողքը կանգնելուց ես որպես դասղեկ ինձ զգաստ էի պահում»։ Դասղեկի խոսքով՝ Արթուր Մուրադյանը դպրոցից հետո ընդունվել էր ԵՊՀ պատմության ֆակուլտետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր