00:00:00

ՄԻԵԴ-ը բավարարել է Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմում

19:25, 23 հուլիս 2020

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հուլիսի 22-ին բավարարել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նարեկ Սարդարյանի իրավահաջորդի ներակայացուցիչ Արտակ Զեյնալյանը։ Ըստ Զեյնալյանի՝ Եվրոպական դատարանը պահանջել է Ադրբեջանից ձեռնարկել հետևյալ միջոցները. տրամադրել տեղեկություն Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի ու պայմանների մասին, տրամադրել տեղեկություն նրա առողջական վիճակի մասին (հաստատված բժշկական տեղեկանքով (տեղեկանքներով), եթե այդպիսիք կան) և արդյոք բժշկական հետազոտությունը իրականացվել է անկա՞խ մասնագետի կողմից, հարուցվե՞լ է արդյոք նրա նկատմամբ քրեական գործ, և եթե հարուցվել է, տրամադրել բոլոր համապատասխան մանրամասները և փաստաթղթերը, ներառյալ նրա դեմ առաջադրված ցանկացած մեղադրանքի մասին, նշանակվե՞լ է արդյոք փաստաբան, արդյոք նա հնարավորություն ունի՞ լիարժեքորեն շփվել իր հարազատների և Հայաստանի իշխանության հետ։ «Դատարանը նաև առաջնահերթություն և տվել գանգատին և սահմանել է հիմնական գանգատ ներկայացնելու համար ժամկետ. ժամկետ է սահմանել նաև պատասխանող պետությունից սպասվող գործողությունների կատարման համար»,- գրել է Զեյնալյանը։ Նարեկ Սարդարյանի իրավահաջորդի ներակայացուցիչներ Արտակ Զեյնալյանը և Արայիկ Ղազարյանը Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի կնոջ, ծնողների, քրոջ անունից հուլիսի 19-ին դիմում էին ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ընդդեմ Ադրբեջանի, պահանջելով՝ կիրառել հրատապ միջոց․ ձեռնարկել բոլոր միջոցները Նարեկ Սարդարյանի ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունն ապահովելու համար, հայտնել Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին, միջոցներ ձեռնարկել Նարեկ Սարդարյանի կապը Հայաստանում նրա ծնողների, կնոջ և քրոջ (դիմողների) հետ ապահովելու ուղղությամբ, Ադրբեջանում քրեական գործ հարուցված լինելու դեպքում՝ դիմումատուներին ուղարկել քրեական գործի նյութերը, կազմակերպել Նարեկ Սարդարյանի վերադարձը Հայաստան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր