00:00:00

Տեսչական մարմինները կայացրել են 4 713 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

18:41, 23 հուլիս 2020

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հուլիսի 22-ի  դրությամբ  կայացվել է  4 713  կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել՝ 56 068 ստուգում, որից միայն  1 231-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր