00:00:00

Առողջապահության նախարարությունը շտապօգնության 10 նոր մեքենա է նվիրելու Արցախին

18:32, 23 հուլիս 2020

ՀՀ առողջապահության նախարարությունը շտապօգնության 10 նոր մեքենա է նվիրելու Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ բուժօգնության ծառայության որակն այնտեղ ավելի բարձրացնելու նպատակով: «2019 թվականի վերջին պետական բյուջեից 295 միլիոն դրամ է հատկացվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` շտապօգնության 10 մեքենա (Ford մակնիշի) գնելու համար, որից 7-ը` գծային և 3-ը` ռեանիմոբիլ: Դրանք համալրված են անհրաժեշտ բոլոր սարքերով: Մեքենաներն արդեն իսկ Հայաստանում են, չնայած պետք է լինեին մարտին, և ուշացումը պայմանավորված էր կորոնավիրուսային հիվանդության համավարակով: Շտապօգնության մեքենաները` որպես նվիրատվություն, հանձնվելու են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանը բուժօգնության ծառայության որակն այնտեղ ավելի բարձրացնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր