00:00:00

Ջալալ Հարությունյանը հանձնարարել է աջակցություն ցուցաբերել զինծառայողների եւ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին

18:11, 23 հուլիս 2020

Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մոտ հուլիսի 23-ին կայացել է ընդունելություն, որին մասնակցել են նախապես հերթագրված քաղաքացիներ եւ մի խումբ զինծառայողներ: Բանակի հրամանատարը ծանոթացել է նրանց հուզող խնդիրներին, որոնք վերաբերում էին բնակ-կենցաղային պայմանների բարելավմանը, իրավական, սոցիալական եւ այլ ոլորտներին: Ջալալ Հարությունյանը ՊԲ-ի համապատասխան ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է քննարկել եւ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել զինծառայողների եւ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին: Մի շարք հարցեր էլ իրենց լուծումները ստացել են հենց հանդիպման ընթացքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր