00:00:00

Հրազդան քաղաքի այգիներից մեկում հայտնաբերվել է քաղաքացու կողմից անազատության մեջ պահվող ճուռակ

18:05, 23 հուլիս 2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից 2020 թվականի հուլիսի 22-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի այգիներից մեկում հայտնաբերվել է քաղաքացու կողմից անազատության մեջ պահվող  ճուռակ: Ըստ քաղաքացու հայտարարության՝ բազեն երկու-երեք օր առաջ հայտնաբերել է իր հողամասի նախկին խարխուլ անասնագոմում: Քաղաքացու մոտ անազատության մեջ պահվող ճուռակը ԲԸՏՄ Կոտայքի տարածքային բաժնի պետի և աշխատակիցների կողմից տեղափոխվել է մասնագիտացված վերականգնողական կառույց՝ «ԶՕՕ Ֆաունա Արտ» ՍՊԸ: ԲԸՏՄ-ն հայտնում է, որ ճուռակի վերականգնվելուց հետո՝ համապատասխան մասնագիտական եզրակացության հիման վրա, բաց կթողնվի վայրի բնություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր