00:00:00

Իսպանացի սենատորը մտահոգություն է հայտնել ՀՀ-ի և ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

15:31, 23 հուլիս 2020

Իսպանացի սենատոր Վիսենց Վիդալը Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների վերաբերյալ հարցեր է ուղղել Սենատին: Այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը: «Ի՞նչ տեղեկություններ ունի իսպանական դիվանագիտությունը Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից՝ միջազգային համաձայնագրերի խախտմամբ և Թուրքիայի աջակցությամբ իրականացրած ագրեսիայի մասին»,- հարցադրման մեջ գրել է Վիդալը: «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Վիդալը նշել է, որ անհանգստացած է Ադրբեջանի ագրեսիայով, իսկ Արցախը Հայաստան է: «Ինձ շատ է անհանգստացում Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ: Արցախը Հայաստան է»,- նշել է սենատորը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր