00:00:00

Հայ-ադրբեջանական սահմանին ծավալված մարտական գործողությունների օդային իրավիճակը փաստագրվել է․ Շուշան Ստեփանյան

13:32, 23 հուլիս 2020

Հայ-ադրբեջանական սահմանին ծավալված մարտական գործողությունների օդային իրավիճակը փաստագրվել է , հայկական կողմը վերլուծում է հակառակորդի մարտավարությունը և հայկական ՀՕՊ ստորաբաժանումների գործողությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին ծավալված մարտական գործողությունների օդային իրավիճակն ամբողջությամբ փաստագրվել է, և այժմ ընթացող ՀՕՊ վարժանքների շրջանակներում արտապլանային կարգով իրականացվում են օբյեկտիվ հսկման միջոցների արխիվների ուսումնասիրություններ։ Հայկական կողմը վերլուծում է հակառակորդի մարտավարությունը և հայկական ՀՕՊ ստորաբաժանումների գործողությունները»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր