00:00:00

Հասարակությունը ցույց տվեց միահամուռ վստահություն եւ աջակցություն իր լեգիտիմ կառավարությանը եւ զինված ուժերին. Փաշինյան

12:24, 23 հուլիս 2020

Այս օրերին Հայաստանի հասարակությունը ցույց տվեց միահամուռ վստահություն եւ աջակցություն իր լեգիտիմ կառավարությանը եւ զինված ուժերին: Այս մասին, յսօր՝ հուլիսի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա, մասնավորապես, նշեց. «Կուզենայի առանձնահատուկ ընդգծել Սփյուռքի մեր հայրենակիցների միասնությունը, Հայաստանին իրենց օգնելուն նվիրումը, խոհեմություն ու սթափությունը: Սփյուռքի մեր հայրենակիցներն այս օրերին եւս մեկ անգամ ի ցույց դրեցին, որ մենք մեկ ամբողջություն ենք, մեկ ընտանիք, մեկ ոգի եւ մեկ ինքնություն»: Փաշինյանի խոսքով, հուլիսյան հաղթական մարտերը ցույց տվեցին, որ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության, դրան հետեւած ժողովրդավարացման, կոռուպցիայի դեմ պայքարի, բարեփոխումների, բանակի զարգացման նոր հայեցակարգի արդյունքում մեր երկիրն ու հասարակությունը դիմակայունության ու համախմբվածության նոր մակարդակի են հասել: «Մեզ կարելի է ոգեւորվել այս փաստից, բայց եւ՝ այդ ոգեւորությունը պետք է փոխակերպվի ամենօրյա ստեղծարար աշխատանքի, մեր երկրի տնտեսական, քաղաքական, ռազմական ու դիվանագիտական պոտենցիալը զարգացնելու ուղղությամբ: Եւ մենք կհաղթենք: Որովհետեւ մեր հաղթանակը արդարության հաղթանակն է, ճշմարտության հաղթանակն է, մարդկության հաղթանակն է».-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր