00:00:00

Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել. Ինչ է կառուցվում Վայոց Ձորում

10:43, 23 հուլիս 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել Facebook-ի իր էջում, որտեղ ներկայացվում է, թե ինչ է կառուցվելու Վայոց Ձորի մարզում առաջիկա ամիսներին: Ըստ այդմ, Եղեգնաձորում վերակառուցվում են 2-րդ եւ 5-րդ մանկապարտեզները, կտեղադրվեն արեւայիին ջրատաքացուցիչներ: Շահառու երեխաների թիվը 210 է: Այս մանկապարտեզները կառուցվել են 1970-ականներին եւ այս ընթացքում առաջին անգամ են հիմնովին նորոգվում ու վերակառուցվում: Բացի այդ, Եղեգնաձորում զրոյից կառուցվում է նոր դպրոց, այն կունենա վերելակ, թեքահարթակներ, արեւայիին ջրատաքացուցիչներ: Շահառու աշակերտների թիվը 432 է: Ներդրվել է 1,17 մլրդ դրամ:   https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/307714440352277/?t=0&v=307714440352277

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր