00:00:00

Մարդիկ կսկսեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալ 2021 թվականի առաջին կեսից ոչ շուտ

10:23, 23 հուլիս 2020

Մարդիկ կսկսեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալ 2021 թվականի առաջին կեսից ոչ շուտ, ասել է ԱՀԿ-ի առողջապահության ոլորտի արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: Ռայանի խոսքով՝ չնայած մշակման գործում առաջընթացին, անհրաժեշտ է իրատես մնալ դեղամիջոցը ստանալու ժամկետների մասով: Նա նաեւ նշեց, որ ԱՀԿ-ն աշխատանքներ է տանում պատվաստանյութի համընդհանուր հասանելիության ապահովման ուղղությամբ: «Այս համավարակի դեմ պատվաստանյութերը ոչ հարուստների համար, ոչ աղքատների համար են, դրանք բոլորի համար են»,- ասել է Ռայանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր