00:00:00

Հուլիսի 30-ին Երեւան - Միներալնիյե վոդի չվերթ տեղի կունենա

23:52, 22 հուլիս 2020

Հուլիսի 30-ին Երեւան - Միներալնիյե վոդի չվերթ տեղի կունենա: Այս մասին Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունը: Երեւան-Միներալնիյե վոդի չվերթը տեղի կունենա 16:30-ին (տեղական ժամանակով): Թռչել կթույլատրվի միայն Ստավրոպոլի երկրամասի, Կարաչաեւո-Չերքեզական Հանրապետության, Կաբարդինո-Բալկարյան Հանրապետության, Հյուսիսային Օսիայի Հանրապետության, Ինգուշեթիայի Հանրապետության, Չեչենական Հանրապետության, Դաղստանի Հանրապետության, Կալմիկիայի Հանրապետության, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության, Սեւաստոպոլի բնակիչներին: «Չվերթին գրանցվել անհրաժեշտ է հետեւյալ հղումով՝ https://www.gosuslugi.ru/395443/1։ Ինքնաթիռում տեղերի քանակը սահմանափակ է: Ցուցակները կկազմվեն պետական ծառայությունների գրանցման հիման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր