00:00:00

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ծնողները վարակվել են կորոնավիրուսով. ArmLur.am

22:41, 22 հուլիս 2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ծնողները վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է ArmLur.am-ը: Ըստ աղբյուրի տեղեկությունների` վերջիններս գտնվում են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում: Նախարարի ծնողների առողջական վիճակը լավ է: Կայքը տեղեկությունը փորձել է ճշտել ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոյանից, պարզելու համար նաեւ, թե արդյոք նախարարը շփումներ ունեցել է ծնողների հետ, թե ոչ. «Նախարարի անձնական կյանքի վերաբերյալ հարցերը չեմ մեկնաբանում»,- եզրափակել է խոսնակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր