00:00:00

«Անվախ Տավուշի կողմից». հայ զինծառայողների «հաղորդագրությունները»՝ հակառակորդի համար (լուսանկարներ)

20:46, 22 հուլիս 2020

Արմենիա» հեռուստաընկերության նախկին գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը Ֆեյսբուքի իր էջումհրապարակել է լուսանկարներ, որոնցում ցուցադրվում են հայ զինծառայողների՝ հակառակորդի համար պատրաստած «հաղորդագրությունները»: Ինչպես երևում են հրապարակված կադրերում, արկերի վրա գրված են «Անվախ Տավուշի կողմից», ինչպես նաև մարտերի ընթացքում հայկական կողմից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի, կապիտան Սոս Էլբակյանի, կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանի և Գրիշա Մաթևոսյանի անունները։ «Ռումբերը հաղորդագրություն հասցնելու ամենաէֆեկտիվ միջոցն են, վաղուց եմ ասել: Խփեք, թող գնա, տղեք ջան: ՀՀ ամենահուսալի կապը՝ հրետանին է ապահովում:)»,- լուսանկարներին կից գրել է Մխիթարյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր