00:00:00

Եթե ես ՀՀԿ անդամ եմ եղել, ուրեմն պիտի լքե՞մ երկիրը․ դպրոցի տնօրենի թեկնածուն վստահ է՝ հանձնաժողովականներին ուղղորդում են

17:19, 22 հուլիս 2020

Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ավագ դպրոցի տնօրենի թեկնածու Հասմիկ Մարգարյանն արձագանքում է Irakanum.am-ի՝ Եղեգնաձորի ավագ դպրոցը 20 տարի ղեկավարած տնօրենը պաշտոնը ցանկանում է փոխանցել ՀՀԿ երիտթևում աշխատած դստերը վերտառությամբ հոդվածին։ Հիշեցնենք, որ այդ հոդվածում ներկայացրել էինք դպրոցի կառավարման խորհրդի անդամի տեսակետը։ Հասմիկ Մարգարյանը մեզ հետ զրույցում նախ տեղեկացրեց, որ ինքը դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար առաջադրված մրցույթի միակ թեկնածուն է եղել, սակայն երեք անգամ էլ մրցույթը չի կայացել խորհրդի անդամների բացակայության պատճառով։ Հարցին, թե ձեր գնահատմամբ ինչո՞ւ խորհրդի անդամները չեն ներկայանում մրցույցին Հասմիկ Մարգարյանը պատասխանեց․ «Ոչ միայն իմ գնահատմամբ, այլեւ ամբողջ կոլեկտիվի, կարելի է նաեւ ասել ամբողջ մարզի կարծիքն է, որ նրանք ուղղորդված են, որովհետև նախարարության կողմից նշանակված երեք թեկնածուները, որոնք իրենց դիմումի համաձայն դուրս եկան խորհրդի կազմից, նույն ձեռագրով նորից չներկայացան մրցույթին, նշանակվեցին երեք անդամներ, որոնք նույն ձեւով բոյկոտում են մրցույթը»,- ասաց Հասմիկ Մարգարյանը։ Նա չցանկացավ նշել այն անձի անունը, ով ըստ նրա ուղղորդում է խորհրդի անդամներին։ Մարգարյանը միայն հայտնեց, որ տվյալ անձը իրենց մարզից է, եւ անձնական հաշիվներ ունի իր հետ։ Անդրադառնալով դպրոցի կառավարման խորհրդի անդամի այն հայտարարությանը, թե Մարգարյանը կոպիտ է խոսել հաշմանդամություն ունեցող անձանց հետ, ասաց, որ նման խոսակցություններ բազմիցս է տարածվել տվյալ անձի կողմից, որը իրականությանը չի համապատասխանում։ Ըստ Մարգարյանի այդ ամենը արվել է նրա համար, որ իր հետ հանդիպում ունենա, մինչդեռ նա տեղի չի տվել։ Հասմիկ Մարգարյանն ասաց, որ ինքը եղել է ՀՀԿ անդամ, բայց կուսակցության մարզային կառույցի երիտթեւի պատասխանատուն չի եղել։ «Դա լիովին սուտ է, երիտասարդական թեւի պատասխանատուն եղել է, ես չգիտեմ հիմա կա, թե չէ Արթուր Հովսեփյանը։ Ես ՀՀԿ անդամ եմ եղել, այո 2018 թվականի հոկտեմբերից այլեւս չեմ հանդիսանում ՀՀԿ անդամ։ Ընդհանրապես Հայաստանի 80 տոկոսը ՀՀԿ- ի անդամ է եղել, փաստորեն եթե ես այդ կուսակցության անդամ եմ եղել, ուրեմն պիտի թողեմ լքե՞մ ՀՀ-ը», - ասաց Հասմիկ Մարգարյանը, պնդելով, որ կառավարման խորհրդի անդամ Աշխեն Մարգարյանն էլ ժամանակին ՀՀԿ-ից մեդալ է ստացել։ Հիմա հարցադրում է անում, եթե վերջինս այդքան հեղափոխական էր, ուներ այլ գաղափարներ, ապա ինչու էր այդ մեդալը ընդունել։ Հասմիկ Մարգարյանն ասաց, որ Աշխեն Մարգարյանը դառնում է այն կուսակցության անդամը, որին հարում է տվյալ ժամանակում մարզպետը։ Հասմիկ Մարգարյանը հերքեց նաեւ այն, որ ինքը դպրոցում աշխատել է, ստացել՝ աշխատավարձ, բայց աշխատանքի չի ներկայացել։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր