00:00:00

Շտապօգնությունում հունիս ամսվա համար պարգևավճարներ չեն ստացել

15:51, 22 հուլիս 2020

Շտապօգնության աշխատակիցները հունիս ամսվա համար պարգևավճարներ չեն ստացել: Պատճառները ճշտելու համար «Ա1+»-ը կապ հաստատեց  Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ։ Վերջինս հաստատեց տեղեկատվությունը՝ շտապօգնությունում աշխատավարձեր արդեն ստացել են, պարգևավճարներ՝ ոչ․ «Եթե տրամադրեն, անպայման կփոխանցենք աշխատակիցներին»,-նշեց նա։ Ստեփանյանը հաստատեց՝ պարգևավճարներ նախատեսված են հունիս ամսվա համար, սակայն գումարները դեռ փոխանցված չեն։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ այս թեմայով «Ա1+»-ին ասաց․ «Համայնքային ենթակայության բուժհիմնարկները, այդ թվում՝ շտապօգնության աշխատակիցները, ովքեր պայքարում են կորոնավիրուսի համավարակի դեմ, քաղաքապետարանի պարգևավճարների ֆոնդից ստանալու են լրացուցիչ պարգևավճար, մնացած հարցերին պետք է պատասխանի ընկերության տնօրենը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր