00:00:00

Միրզոյանը ստորագրեց՝ Փաշինյանը տեղեկացրեց. ինչ է կատարվում ՍԴ-ում (տեսանյութ)

14:22, 22 հուլիս 2020

Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է հունիսի 30-ին խորհրդարանի կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Այժմ օրենքը պետք է հրապարակվի պաշտոնական տեղեկագրում և այդ պահից այն կմտնի ուժի մեջ, - ֆեյսբուքյան իր էջում գրել էր խորհրդարանի խոսնակը։ Միրզոյանի գրառմանը հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը։ Կառավարության ղեկավարը տեղեկացրեց, որ օրենքը այսօր կմտնի ուժի մեջ։ Առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր դատավորներ։ Հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանը չէր ստորագրել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը: Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահը ստորագրում և հրապարակում է 21-օրյա ժամկետում, կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան օրենքի սահմանադրականությունը որոշելու հարցով: Եթե դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է այն։ Արմեն Սարգսյանը ավելի վաղ հայտարարել էր, որ եթե ունենար հնարավորություն վետո դնելու նախագծի վրա, կամ այն հետ ուղարկելու խորհրդարան, հենց այդպես էլ կաներ։ Արմեն Սարգսյանի այս հայտարարությունը իշխանությունը մեկնաբանեց հետեւյալ կերպ․ Եթե նախագահը չի կատարում սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի խոսնակն է հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում օրենքը: Արարատ Միրզոյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ մեծ հաճույքով կստորագրի օրենքի նախագիծը։ Իսկ ի՞նչ քայլեր են հաջորդելու Արարատ Միրզոյանի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը ստորագրելուն հարցին պատասխանում է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նշենք, որ փոփոխության համաձայն առաջարկվում է ՍԴ դատավորների թափուր տեղերի առաջադրումների հերթականությունը փոխել` առաջադրում կատարելու առաջին լիազորությունը վերապահել Կառավարությանը, ապա Հանրապետության նախագահին, այնուհետև Դատավորների ընդհանուր ժողովին: Հիշեցնենք նաեւ, որ ուժի մեջ մտած օրենքով Հրայր Թովմասյանն այլեւս ՍԴ նախագահը չէ։ Նա կլինի բարձր դատարանի դատավոր, կդադարեցվեց Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, և Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարումը: https://www.facebook.com/irakanum.am/videos/3201726949934454/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր