00:00:00

Սևանի ափամերձ հատվածներում կապամոնտաժվի 1724 միավոր շենք-շինություն

14:45, 22 հուլիս 2020

Սևանա լճի ափամերձ հատվածներում՝ 1901,5 մետր նիշից ցածր գտնվող տարածքում իրականացվել են ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների քարտեզագրման և գույքագրման աշխատանքները և առանձնացվել  1724 միավոր շենք-շինություն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ոսկեհատ Գրիգորյանը նշեց, որ դրանցից 32-ը համարվում են պետական և համայնքային նշանակության շենք-շինություններ: «Պետական և համայնքային նշանակության շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները նախատեսվում է իրականացնել պետական բյուջեի շրջանակում: Այս տարվա ավարտին արդեն կֆինանսավորվեն 24 պետական նշանակության շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքներ: Մասնավոր շենք–շինությունների սեփականատերերին արդեն իսկ ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ իրենց պատկանող շինությունները սեփական միջոցներով ապամոնտաժելու համար»,- ասաց Ոսկեհատ Գրիգորյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր