00:00:00

Մահվան դեպքերից մեկն արձանագրվել է բուժաշխատողի մոտ․ ԱՆ խոսնակ

11:42, 22 հուլիս 2020

Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է բուժախշատողի մահվան մասին։ Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ցավով պետք է հայտնեմ, որ մահվան դեպքերից մեկն արձանագրվել է բուժաշխատողի մոտ: 59-ամյա Սիրանուշ Հարությունյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում` որպես մանկաբույժ, սակայն այս օրերին ներգրավված չի եղել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աշխատանքներում և չի վարակվել աշխատանքի վայրում: Առողջապահության նախարարությունը ցավակցում է բժշկուհու ընտանիքի անդամներին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր