00:00:00

Աննա Հակոբյանը ներկայացրել է Տավուշի մարզի սահմանապահ Մովսես գյուղում առկա իրավիճակը

21:08, 21 հուլիս 2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Տավուշի մարզի սահմանապահ Մովսես գյուղ:  Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Մովսեսում իրավիճակն ավելի հանգիստ է, քան Ադրբեջանի կողմից վերջին օրերին ռմբակոծված այլ գյուղերում: «Մովսեսում ավելի հանգիստ էր իրավիճակը, թերեւս այն պատճառով, որ վերջին ռմբակոծությունների հետեւանքով գյուղի տներից որեւէ մեկը չէր վնասվել: Ճիշտ է գյուղի երեխաների մի մասը հարևան գյուղերում էին կամ Երեւանում՝ բարեկամների տներում, բայց կային նաեւ երեխաներ, որ Երեւանից էին եկել՝ ամառային արձակուրդները տատիկ-պապիկի տանն անցկացնելու եւ կրակոցների պատճառով չէին էլ հեռացել գյուղից»,- գրել է Հակոբյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր