00:00:00

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետին՝ Ազգային տոնի առթիվ

20:29, 21 հուլիս 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Սոֆի Վիլմեսին՝ Ազգային տոնի կապակցությամբ: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։ Մեծապես արժևորում եմ հայ-բելգիական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը և արձանագրված ձեռքբերումները տարբեր ոլորտներում: Համոզված եմ, որ մեր միասնական ջանքերի շնորհիվ Հայաստանի և Բելգիայի միջև փոխշահավետ համագործակցությունը կշարունակի կայուն զարգանալ և ընդլայնվել երկկողմ և բազմակող ձևաչափերում, այդ թվում Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Բելգիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև բարօրություն և խաղաղություն»,-ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր