00:00:00

Ադրբեջանը սահմանագծին իր նվազագույն խնդիրները լուծելու համար ակտիվացրել է դիպուկահար խմբերին. Տիգրան Աբրահամյան

19:41, 21 հուլիս 2020

Ադրբեջանը սահմանագծին իր նվազագույն խնդիրները լուծելու համար ակտիվացրել\ակտիվացնելու է դիպուկահար խմբերին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կեnտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը: «Բավականին զգայուն ժամանակ է առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմների համար։ Ադրբեջանը սահմանագծին իր նվազագույն խնդիրները լուծելու համար ակտիվացրել\ակտիվացնելու է դիպուկահար խմբերին։ Քարոզչական փոքր խնդիրներ լուծելու և դրան մասշտաբ հաղորդելու շրջանակներում այս քայլը տարբեր ժամանակներում կիրառվել է։ ՀԳ. Հիշեցի մարտական հենակետերում հաճախ հանդիպող կարգախոսը՝ զգոնությունը լավագույն զենքն է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր