00:00:00

Ամուլսարի պահապանների լռությունը. ինչ է կատարվել օրեր առաջ

19:29, 21 հուլիս 2020

Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով Ամուլսարի շուրջ կրքերը լարված են և մինչ կառավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում, պարբերաբար բախումներ են տեղի ունենում Ամուլսարում աշխատանքի ակնկալիք ունեցող համայնքի բնակիչների և ճանապարհը փակողների միջև։ Հերթական նման ծեծկռտուքը տեղի է ունեցել օրերս։ Հատկանշական է, որ Ամուլսարի դեմ պայքարողները երկու օր առաջ ֆեյսբուքում հայտարարել են որ բախում է տեղի ունեցել Լիդիանի և Ամուլսարի պահապանների միջև։ Սակայն ինչպես տեսնում ենք Ամուլսարի պահապանները այս մասին սովորականի նման աղմուկ չեն բարձրացնում։ Սա առիթ է տալիս ենթադրելու որ բախումը տեղի է ունեցել հենց համայնքի բնակիչների ու ճանապարհը փակողների միջև, իսկ աղմուկ չի բարձրացվել, քանի որ ստացվում է, որ ի հեճուկս ստեղծված տպավորության, համայնքների բնակիչների մի մասը կողմ է հանքի շահագործմանը և ճանապարհը փակողները ծեծկռտուքի մասին աղմուկ չեն բարձրացնում հենց այս պատճառով։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր