00:00:00

Մեծ կուրստներ տվեցին ու խայտառակ եղան.ՀՀ ԶՈՒ գեներալն Ադրբեջանի սանձազերծած գործողությունների մասին

16:10, 21 հուլիս 2020

Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանի խոսքով` Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանն իր սանձազերծած գործողություններով խայտառակ եղավ և մեծ կորուստներ կրեց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Բալայանն ասաց հուլիսի 21-ին լրագրողների հետ զրույցում: «Այս կռիվն ադրբեջանցիները սարքեցին իրենք իրենց գլխին, մեծ կորուստներ տվեցին և խայտառակ եղան: Չհասկացա, թե ինչու իրենք սրան հասցրեցին: Իրենց համապատասխան պատիժը ստացան»,- ասաց Բալայանը: Գեներալ-մայորը նշեց, որ ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները բոլոր ուղղություններով պատրաստ կանգնած են, և հակառակորդը չի կարող հանկարածի հարձակումներով հաջողության հասնել: Հուլիսի 21-ին Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում ցուցադրեցին վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ՀՀ զինված ուժերի խոցած ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարք: «Elbit Hermes 900»-ը հզոր անօդաչու թռչող սարք է, այն կրակի կառավարման համակարգ է հանդիսանում, հետախուզական ԱԹՍ է, շատ թանկարժեք է և Ադրբեջանի ամենամեծ ԱԹՍ-ն է: ՀՀ զինված ուժերի կողմից նախօրդ օրերին ևս մի քանի ԱԹՍ-ներ էին խոցվել, որոնց լուսանկարներից երևում էր, որ դրանք իսրայելական արտադրության են: Հուլիսի 14-ին հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդ համայնքի քաղաքացիական ենթակառուցվածքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր