00:00:00

Իմ հրամանագրով Արթուր Օհանյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանով. Արայիկ Հարությունյան

18:35, 21 հուլիս 2020 Լեռնային Ղարաբաղ

Այսօր մի խումբ ընկերներով այցելել ենք մեր մարտական ընկերոջ՝ «Մարտական խաչ» I և II աստիճանի շքանշանների ասպետ Արթուր Օհանյանի շիրիմին և ծննդյան 45-ամյակի առթիվ հարգանքի տուրք մատուցել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով նաեւ տեսանյութ է տարածել: Նա, մասնավորապես, նշել է. «Արթուրը 3-րդ մոտոհրաձգային գումարտակի 9-րդ վաշտի հրամանատարն էր, ով հայտնի էր «Փոքրիկ» մականունով: Բայց այն ոգին, որ Արթուրն էր կրում, ոչ միայն հզոր էր, այլև՝ վարակիչ: Նրա անմիջական հրամանատարությամբ տղաները սխրանքներ էին գործում: Իսկ մարտերի մեծ մասն առաջնորդում էր չապաքինված վերքերով: Արթո՛ւր ջան, կյանքիդ թելը կտրվեց, երբ դեռ 20 տարեկան էիր, երբ դեռ չէիր հասցրել ամուսնանալ ու վայելել ընտանիքի ու զավակի բերկրանքը: Բայց քո տեսակն անմահ է մեր շարքերում, քանի որ գենիդ կրողը քեզ ծնած հայ ժողովուրդն է:
Հիշատակդ անմար է մեր սրտերում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր