00:00:00

Սերժ Սարգսյանը մասնակցել է Հենրիկ Գասպարյանի գրքի շնորհանդեսին

14:29, 21 հուլիս 2020

Ամբողջ աշխարհում այսօր՝ հուլիսի 20-ը, նշանավորվում է որպես շախմատի միջազգային օր: Հուլիսի 20-ը կրկնակի տոն էր, քանի որ լույս տեսավ Հենրիկ Գասպարյանի նոր գիրքը, որտեղ զետեղված են նրա 110 կոմպոզիցիաները: ՀՀ երրորդ նախագահ, ՀՇՖ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես մասնակցել է Հենրիկ Գասպարյանի գրքի շնորհանդեսին։ Գրքի շնորհանդեսի և շախմատի միջազգային տոնի միջոցառման շրջանակում նախ մեր լավագույն շախմատիստները փորձեցին լուծել 3 գեղեցիկ կոմպոզիցիա և առաջին 3 ճիշտ լուծած մասնակիցները, որպես մրցանակ ստացան Հ. Գասպարյանի գիրքը: Ապա կատարվեց գրքի շնորհանդեսը, ևս մեկ անգամ հիշատակվեց Հներիկ Գասպարյանի 110 ամյակն ու իր մեծ ներդրումը գեղեցիկ և հետաքրքիր կոմպոզիցիաների ստեղծման կարևոր գործում: Մրցաշարի հաղթողներին պարգևատրեց ՀՀ 3-րդ նախագահ, ՀՇՖ նախագահ Սերժ Սարգսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր