00:00:00

Զոհրաբ Մնացականյանը նշել է, թե երբ է հնարավոր Փաշինյան-Ալիեւ հանդիպում

14:32, 21 հուլիս 2020

Ես չեմ կարող համաձայնել այն կարծիքի հետ, որ ԵԱՀԿ Մինասկի խմբի համանախագահության ձեւաչափը չի աշխատում: Այս մասին «France 24» լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Այն գործել է շատ արդյունավետ, եւ ունի շատ ամուր հիմքեր, շատ ամուր հարթակ, որտեղ բոլոր երեք երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը, աշխատում են շատ ներգրավված կերպով: Նրանք շարունակում են մեծ ներդրում ունենալ խաղաղ գործընթացում: Ես այն համարում եմ շատ դրական դերակատարություն եւ չեմ տեսնում որեւէ պատճառ, թե ինչու այն պետք է փոխվի»,-ընդգծել է Մնացականյանը: Հարցին, թե երկու երկրների առաջնորդների հանդիպումը վճռական դեր կխաղա՞ լարվածության թուլացման եւ փակուղուց դուրս գալու հարցում, Հայաստանի ԱԳ նախարարը պատասխանել է. «Մենք հանձնառու ենք օգտագործելու յուրաքանչյուր միջոց խաղաղ գործընթացն առաջ մղելու համար: Ղեկավարների միջեւ հանդիպումները գործընթացի մաս է, դրանք եղել են նախկինում. եւ կարծում եմ՝ վերստին կլինեն: Սակայն այս հանդիպումները պետք է զգուշորեն նախապատրաստվեն, քանի որ մենք իրապես ձգտում ենք ստեղծելու առաջընթացի լավ հիմքեր: Այսպիսով, կա արտգործնախարարների անմիջական ներգրավվածություն, որոնք բանակցում են, եւ արտգործնախարարներն են նախապատրաստում իրենց առաջնորդների աշխատանքը: Մենք կշարունակենք աշխատել  բանակցություններում արդյունքի հասնելու համար։ Ղեկավարների հանդիպումը տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ մենք լավ հիմքեր կնախապատրաստենք նմանօրինակ հանդիպման համար, որպեսզի բանակցություններում առաջընթաց գրանցվի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր