00:00:00

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվողների թիվը նվազել է, ինքնամեկուսացածների թիվը` ավելացել

13:50, 21 հուլիս 2020

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվողների թիվը նվազել է, ինքնամեկուսացածների թիվը՝ ավելացել: Հուլիսի 21-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում Շիրակի մարզի 55 հիվանդ է բուժվում կորոնավիրուից։ Այս մասին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից: Մարտի 1­ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 6 628 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 20-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 5 274 նմուշառման հետազոտություն, հուլիսի 20-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք։ Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1 007 քաղաքացի, նրանցից 301-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 415 բնակիչ։ 47 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 31 դեպք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր