00:00:00

Այսօր Հայաստան կգան սևծովյան սառը և խոնավ հոսանքներ

12:18, 21 հուլիս 2020

Այսօր երեկոյան Հայաստանում առկա արևադարձային տաք և չոր օդային զանգվածները կփոխարինվեն սևծովյան սառը և խոնավ հոսանքներով։ Հայտնում են ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։ ԱԻՆ-ից էլ տեղեկացնում են, որ այսօրվա ընթացքում Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հուլիսի 21-ին, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը  22-23-ը կնվազի 8-10 աստիճանով։ Երևան քաղաքում հուլիսի  21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ը ժամանակ առ ժամանակ, 24-25-ը կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում ՝ 17-20 մ/վ։ Այսօր ցերեկը Երևանում սպասվում է մկինչև +40 աստիճան շոգ, իսկ վաղն արդեն +33։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր